Լրահոս

27.10.2009 12:32


Սուրեն Սուրենյանցն առայժմ չի պատասխանում

-Քանի որ քաղխորհրդի նիստն ընդմիջվել է և չի վերջացել, ես դիրքորոշում կարտահայտեմ վաղը։ Այսօր հոկտեմբերի 27-ն է և որևէ քաղաքական դիրքորոշում այս օրը ես չեմ արտահայտել արդեն 10 տարի,- ասել է Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվել է 25-րդ ընտրատարածքում Սուրեն Սուրենյանցի առաջադրվելու հարցը։ Հիշեցնենք նաև, որ երեկ «7օր»-ի հետ հեռախոսազրույցում նա խոստացել էր նիստից հետո պատասխանել մեզ հուզող բոլոր հարցերին, մասնավորապես հարցին, թե ինչո՞ւ առաջադրմանը չի աջակցում Հայ ազգային կոնգրեսը, որի անդամ է Սուրեն Սուրենյանցը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը