Աշխարհ

11.04.2015 11:50


Բելգրադը հետաքրքրված է «Թուրքական հոսք»–ին իր մասնակցությամբ

Բելգրադը հետաքրքրված է «Թուրքական հոսք»–ին իր մասնակցությամբ

Բելգրադում ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին սպասում են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի այցին գազային բանակցությունների համար. կքննարկվի նաև «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը Սերբիայի մասկացության հարցը։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, հայտարարել է Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը։

Վերջինի խոսքերով՝ Նովակն այդ հարցը կքննարկի Սերբիայի ԱԳՆ ղեկավար Դաչիչի հետ։

Սերբ դեսպանի հավաստմամբ՝ Սերբիան հետաքրքրված է նախագծին իր մասնակցությամբ, սակայն այդ հարցը դեռ քննարկման փուլում է։

Տերզիչի կարծիքով Մոսկվայի հրաժարվելը «Հարավային հոսք»–ից և նոր որոշումը՝ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ «Թուրքական հոսք»–ն իրականություն դարձնելու համար, բարդացնում են էներգաանվտանգության ոլորտում Սերբիայի վիճակը։

«Ինձ թվում է՝ «Թուրքական հոսք»–ն ավելի բարդ երթուղի է։ Այժմ խողովակաշարը պետք է անցնի Թուրքիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի տարածքներով. իսկ, օրինակ, Մակեդոնիայում անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,–ասել է սերբ դեսպանը։

Բացի այդ, ինչպես հավելել է Տերզիչը, Թուրքիան էլ կարող է այս կամ այն իրավիճակից ելնելով՝ փակել խողովակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը