Հոկտեմբերի 26-ին, Նիկոլ Փաշինյանի դատավարության ընթացքում Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը թույլ է տվել բռնարարքներ։ Սադրանք կազմակերպելով, նրանք հարձակվել են հավաքված մարդկանց վրա, քաշքշել, ծեծել, ապա նրանց դուրս քշել դատարանի բակից։ Ոստիկանություն են տարվել երկու երիտասարդներ՝ Սարգիս Խաչատրյանը եւ Սարգիս Գեւորգյանը, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել, իսկ ակտիվիստ կանանցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ոստիկանական վայրագությունները եւ հավաստիացնում, որ նմանօրինակ դեպքերը ամենեւին չեն ազդելու մեր վճռականության վրա, ընդհակառակը՝ բազմապատկելու են մեր շարքերը եւ ավելի հաստատակամ են դարձնելու մեր պայքարը ապօրինի վարչախմբի դեմ։
ՀԱԿ հայտարարություն