Վազգեն Խաչիկյան. «2050թ. կստեղծվի մի իրավիճակ, երբ բնակչության թիվն ավելի պակաս կլինի, քան հիմա»
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՄԱԿ-ը, դիտարկելով Հայաստանի դեմոգրաֆիկ գործընթացները, եկել է այն եզրակացության, որ առաջիկայում Հայաստանում պտղաբերման տարիքի և աշխատունակության տարիքի կրճատում է տեղի ունենալու, և նկատվելու է թոշակառուների աճ։
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն էլ ավելացրել է, որ վերջին տվյալներով 450 000 աշխատողի ընկնում է 520 000 կենսաթոշակառու, ինչը բավական բարդ իրավիճակ է ստեղծում կենսաթոշակների ապահովման գոծում։
-ՄԱԿ-ը մի քանի տարի առաջ զարգացման մի քանի սցենար է ներկայացրել։ Այդ սցենարները երկու տիպի են՝ լավատեսական և վատատեսական։ Ըստ վատատեսական սցենարների՝ 2050թ. Հայաստանում մի իրավիճակ կստեղծվի, երբ բնակչության թիվն ավելի պակաս կլինի, քան հիմա, և դա պայմանավորված է մի քանի գործոններով։ Դրանցից մեկը ծնելիության աճն է։ Որպեսզի երկիրը կոչվի վերարտադրող, վերարտադրման տոկոսը պետք է ամենաքիչը 2,1լինի, մինչդեռ ՀՀ-ում 1,5 է։ Կարծում եմ՝ մեզ համար այդ առումով ամենաճգնաժամային պահն սկսվելու է 2035թ-ից,-ասել է նա։

7or.am