Լրահոս

03.02.2011 10:54


Սահակաշվիլի. «Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում»

Սահակաշվիլի. «Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում»

«Грузия online» պարբերականի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Կաչրեթիի պրոֆեսիոնալ վարժարանի վերանորոգված շենքի բացման ժամանակ հայտարարել է.

-Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, և մենք դա կարողացանք անել։

Նա նաև նշել է, որ վրացիներին հենց այնպես մատնացույց չեն անում մոլդովացիները, ղրղըզները, հայերը և նույնիսկ ռուսները։

-Գլխավորն այն է, որ մենք ինքներս տեսնենք մեր դրականն ու մեծացնենք այն,-ավելացրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը