Լրահոս

09.04.2015 16:47


2001թ. Հայաստան եկավ և Ծիծեռնակաբերդում աղոթք հնչեցրեց Հռոմի պապը

2001թ. Հայաստան եկավ և Ծիծեռնակաբերդում աղոթք հնչեցրեց Հռոմի պապը

Հայոց ցեղասպանության 86-րդ տարելիցի տարում՝ 2001 թվականին, Հայաստան եկավ եւ Ծիծեռնակաբերդում աղոթք հնչեցրեց Հռոմի պապը՝ Հովհաննես Պողոս Երկրորդը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Հայաստան է ժամանել պոռնոաստղը: Արժեհամակարգի ինչպիսի՜ անկում:

Ամենազավեշտականն այն է, որ Քիմը Երեւան է եկել Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերով (գուցե նաեւ՝ փողերով): Այսպես ենք «զարգացնում» Հայաստանը:

Նաեւ ակնհայտ է, որ Քիմին «100-ամյակի» շրջանակներում Հայաստան բերելու գաղափարը հղացել է ՀՀԿ-ում բնադրված՝ ժելեած գլուխներով ու «սորբոններում ուսանած» «ոսկե երիտասարդությունը», ինչն անչափ դուր էր եկել շեֆին: Դե, ի՞նչ վատ է որ. առնվազն մեկ տարի ժողովուրդը կշարունակի ակտիվորեն քննարկել պոռնոաստղի գալ-գնալը՝ իսպառ մոռացության մատնելով իշխող ուժի հակամարդկային կառավարումը:

Ժելեոտածներն, ի դեպ, շարունակ ընդգծում են Քիմի հզոր դերակատարությունը՝ աշխարհում Հայոց ցեղասպանության հարցը հանրահռչակելու եւ այն ճանաչելու առումով: Այս ամենը լսելուց հետո զարմանալի է, որ ՀՅԴ-ն դեռ չի շտապում փակել աշխարհի բոլոր ծագերում գործող Հայ դատի գրասենյակները: Չէ՞ որ այդ գործն, ըստ ժելեոտածների, հիանալի է անում կամ կարող է անել պոռնոաստղը…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը