Ամերիկահայ Քիմ Քարդաշյանին դիմավորեցին աղ ու հացով։ Գառմորթոցի չեղավ։ Երևի մտածեցին, որ հյուրերը կվախենան։ Հատկապես որ մեջները սևամորթ կար ու կարող է՝ ճիշտ չհասկանար «խնամոնց» վարքագիծը։
Քիմի գալը լուրջ աժիոտաժ է առաջացրել։ Պետք է նկատել, որ նրա գալուստը հեղափոխական ստացվեց։ Նրան անկեղծորեն դիմավորեցին ինչպես օդակայանում, այնպես էլ հյուրանոցի դիմաց։ Շատերն են ուզում Քիմից ստորագրություն վերցնել կամ «սելֆի» անել նրա հետ։ «Դեղին աստղը» բոլորին ժպտում է հայ–ամերիկյան ժպիտով։ Նրա ժպիտն անկեղծ է հայկականի մասով, իսկ ստանդարտ՝ ամերիկյանի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քիմի մասին գրառումներով հեղեղված են սոցիալական ցանցերը, և բանը հասել է մարազմի (նկարում և համացանց են գցում Քիմի ու նրա ընտանիքի անդամների ընթրիքից հետո մնացած բաները. լավ է, որ մեր գեղցիները Քարդաշյանների զուգարան այցելությունից հետո մնացածը չեն նկարում ու «լայքում»)՝ կարող ենք ասել, որ այս պահին մեր հայրենակցուհին հանրայնորեն ամենաընդունելի մարդն է Հայաստանում։ Լեգիտիմության ու վստահության խոր ճգնաժամի մեջ գտնվող մեր երկրում դա արդեն իսկ հեղափոխական երևույթ է։ Համարյա 100–ամյակն առանց ռեժիմի կոչի պես մի բան։
Քիմը ցույց տվեց, որ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար պարտադիր չէ ԳյուլինԵրևան կանչել ու անջատել Ծիծեռնակաբերդի լույսերը։
Շատերն են Հայաստանի ապագայի մասին խոսելիս օգտագործում այն ժողովրդական խոսքը, թե բա ում հետույքով պետք է առաջ գնանք։ Քիմի այցից հետո կարելի է ասել, որ գտնվել է այդ հետույքը։ Քիմն ավելի շատ օգուտ տվեց իր երևանյան այցելությամբ (նա հիմա զբոսաշրջության քայլող գործակալ է Հայաստանի համար), քան մեր իշխանավորներն՝ իրենց տարիների գործունեությամբ (սրանք վնասից բացի՝ այլ բան չեն տվել)։
Քանի՞ մարդ կա, որ անկեղծորեն ու առանց շահի կդիմավորի իշխանավորներին օդակայանում, նրանցից ստորագրություն կվերցնի, ժամերով կկանգնի անձրևի տակ, որպեսզի տեսնի, թե ինչպես են նրանք մտնում իրենց դղյակները։ Չկա՛ նման մարդ Հայաստանում։
Իսկ ահա Քիմին անկեղծորեն դիմավորում են։ Նրա ֆոնին Հայաստանում լեգիտիմության ու հանրային վստահության դեֆիցիտն ավելի ցայտուն է դառնում։ Մեզնում չկա մի ոլորտ, որի ներկայացուցիչները վայելեն Քիմի հանդեպ հանրային սիրո ու հետաքրքրության գոնե 0,1 տոկոսը։
Քիմը հիմնականում հայտնի է իր մերկ լուսանկարներով, բայց նրա գալուստից հետո մեզ մոտ փոխաբերական իմաստով մերկացել է մեր քաղաքական, հասարակական ու մշակութային դաշտը։ Ամեն ինչ ջրի երես է դուրս եկել՝ և՛ գեղցիությունը, և՛ քաղքենիությունը, և՛ լեգիտիմության բացը, և՛ մյուս բաները։
Քիմ Քարդաշյանի հեղափոխական գալուստը
Ամերիկահայ Քիմ Քարդաշյանին դիմավորեցին աղ ու հացով։ Գառմորթոցի չեղավ։ Երևի մտածեցին, որ հյուրերը կվախենան։ Հատկապես որ մեջները սևամորթ կար ու կարող է՝ ճիշտ չհասկանար «խնամոնց» վարքագիծը։
Քիմի գալը լուրջ աժիոտաժ է առաջացրել։ Պետք է նկատել, որ նրա գալուստը հեղափոխական ստացվեց։ Նրան անկեղծորեն դիմավորեցին ինչպես օդակայանում, այնպես էլ հյուրանոցի դիմաց։ Շատերն են ուզում Քիմից ստորագրություն վերցնել կամ «սելֆի» անել նրա հետ։ «Դեղին աստղը» բոլորին ժպտում է հայ–ամերիկյան ժպիտով։ Նրա ժպիտն անկեղծ է հայկականի մասով, իսկ ստանդարտ՝ ամերիկյանի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քիմի մասին գրառումներով հեղեղված են սոցիալական ցանցերը, և բանը հասել է մարազմի (նկարում և համացանց են գցում Քիմի ու նրա ընտանիքի անդամների ընթրիքից հետո մնացած բաները. լավ է, որ մեր գեղցիները Քարդաշյանների զուգարան այցելությունից հետո մնացածը չեն նկարում ու «լայքում»)՝ կարող ենք ասել, որ այս պահին մեր հայրենակցուհին հանրայնորեն ամենաընդունելի մարդն է Հայաստանում։ Լեգիտիմության ու վստահության խոր ճգնաժամի մեջ գտնվող մեր երկրում դա արդեն իսկ հեղափոխական երևույթ է։ Համարյա 100–ամյակն առանց ռեժիմի կոչի պես մի բան։
Քիմը ցույց տվեց, որ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար պարտադիր չէ Գյուլին Երևան կանչել ու անջատել Ծիծեռնակաբերդի լույսերը։
Շատերն են Հայաստանի ապագայի մասին խոսելիս օգտագործում այն ժողովրդական խոսքը, թե բա ում հետույքով պետք է առաջ գնանք։ Քիմի այցից հետո կարելի է ասել, որ գտնվել է այդ հետույքը։ Քիմն ավելի շատ օգուտ տվեց իր երևանյան այցելությամբ (նա հիմա զբոսաշրջության քայլող գործակալ է Հայաստանի համար), քան մեր իշխանավորներն՝ իրենց տարիների գործունեությամբ (սրանք վնասից բացի՝ այլ բան չեն տվել)։
Քանի՞ մարդ կա, որ անկեղծորեն ու առանց շահի կդիմավորի իշխանավորներին օդակայանում, նրանցից ստորագրություն կվերցնի, ժամերով կկանգնի անձրևի տակ, որպեսզի տեսնի, թե ինչպես են նրանք մտնում իրենց դղյակները։ Չկա՛ նման մարդ Հայաստանում։
Իսկ ահա Քիմին անկեղծորեն դիմավորում են։ Նրա ֆոնին Հայաստանում լեգիտիմության ու հանրային վստահության դեֆիցիտն ավելի ցայտուն է դառնում։ Մեզնում չկա մի ոլորտ, որի ներկայացուցիչները վայելեն Քիմի հանդեպ հանրային սիրո ու հետաքրքրության գոնե 0,1 տոկոսը։
Քիմը հիմնականում հայտնի է իր մերկ լուսանկարներով, բայց նրա գալուստից հետո մեզ մոտ փոխաբերական իմաստով մերկացել է մեր քաղաքական, հասարակական ու մշակութային դաշտը։ Ամեն ինչ ջրի երես է դուրս եկել՝ և՛ գեղցիությունը, և՛ քաղքենիությունը, և՛ լեգիտիմության բացը, և՛ մյուս բաները։
Սամվել Խաչագողյան