Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել ԼՂՀ ԱԳՆ-ում
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ:
Գեորգի Պետրոսյանի և Վլադիմիր Յաստրեբչակի միջև ավելի քան մեկուկես ժամ տևած առանձնազրույցի ընթացքում բանակցող կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ համատեղ ուրվագծելով բախտակից հանրապետությունների ապագա շփումների և հարաբերությունների շրջանակը:
Այնուհետև նրանց են միացել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության մյուս անդամները, ինչպես նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցները: