Լրահոս

26.10.2009 16:26


Վարդան Խաչատրյանը խնդրել է իրեն ներկայացնել որպես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՍԴՀԿ մամլո դիվանը հաղորդագրություն էր տարածել, որ օրերս տեղի ունեցած կուսակցության անդամների երդման արարողության ժամանակ ՍԴՀԿ անդամ է դարձել նաև ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Իսկ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, երբ ասուլիս վարողը հարցրել է, թե ինչպե՞ս ներկայացնի իրեն՝ պարզապես ԱԺ պատգամավո՞ր, թե «Ժառանգություն» խմբակցության անդամ, Վարդան Խաչատրյանն ասել է. «Խմբակցության անդամ։ Դեռ չեմ փոխել, դեռ չեմ հրաժարվել»։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը