Էդուարդ Շարմազանով. «Թուրքերն ավելի լավ կանեն՝ իրենք դիմեն իրենց փոքր եղբայր ադրբեջանցիներին և համոզեն, որ ԼՂՀ–ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»
Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Հայացք» ակումբում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որևէ կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Թուրքիա պայմանավորված էր հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու դրական հեռանկարով։
-Եթե թուրքիայի մեր գործընկերները ցանկանում են առաջընթաց, մենք էլ ենք ցանկանում առաջընթաց, բայց մեր պատկերացրած առաջընթացները շատ տարբեր են։ Եթե թուրքերը կարծում են, որ առաջընթաց ասելով՝ Հայաստանից պետք է կորզեն միակողմանի զիջումներ, ապա նրանք չարաչար սխալվում են։ Որևէ մեկն իրավունք չունի ՀՀ-ի հետ խոսել նախապայմանների կամ ուլտիմատումների լեզվով։ Ավելի լավ կանեն՝ իրենք դիմեն իրենց փոքր եղբայր ադրբեջանցիներին և համոզեն, որ ԼՂՀ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,- ասել է Է. Շարմազանովը։
Նա նաև նշել է, որ ցանկացած հակամարտություն լուծվում է փոխզիջմուների շնորհիվ, իսկ ԼՂ-ի հակամարտությունում 3 կետ կա, որոնց վերաբերյալ ՀՀԿ-ն և ՀՀ նախագահը փոխզիջումներ չեն տեսնում՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, ԼՂՀ-ն ու ՀՀ-ն պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման, պետք է ապահովվի ԼՂՀ-ի անվտանգությունը։

7or.am