Լրահոս

15.10.2009 12:47


Էրդողան. «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան կանի հնարավորը»

Ադրբեջանի պատգամավորական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան կանի հնարավորինը։ Հոկտեմբերի 14 -ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորները ժամանել էին Թուրքիա՝ Էրդողանի հետ քննարկելու Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։ Ադրբեջանցի օրենսդիրները ևս մեկ անգամ Թուրքիայի վարչապետին փոխանցեցին, որ ժամանել են Թուրքիա, ոչ թե բողոքելու արձանագրությունների ստորագրման դեմ, այլ քննարկելու տեղի ունեցող գործընթացը։ Իր հերթին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մնում է հավատարիմ Ադրբեջանի խորհրդարանում ասված իր իսկ խոսքերին։

Ըստ «CNN Turk»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը