Լրահոս

15.10.2009 12:29


Հմայակը փոխել է կարծիքը

Հմայակը փոխել է կարծիքը

-Իհա՛րկե, տխուր տեսարան էր այն առումով, որ մեծ հույսեր չի ներշնչում, թե Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի այս արձանագրությունները, և սահմանը մինչև տարվա վերջ կբացվի,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրությունների, դրանց ընթացքի և ընդհանուր գործընթացի մասին։

Հիշեցնենք սակայն, որ ընդամենը մեկ ամիս էլ չի անցել, երբ Հմայակ Հովհաննիսյանն ասում էր, թե ինքը լավատես է և կարծում է, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Հայաստանի ու Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։

7or

 

Այս խորագրի վերջին նյութերը