Քաղաքական

06.04.2015 14:25


Կհանդիպեն ՀՀ և ՌԴ արտգործնախարարները

Կհանդիպեն ՀՀ և ՌԴ արտգործնախարարները

Ապրիլի 7-8–ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող և միջազգային օրակարգում առկա հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ–ին, ԵԱՀԿ–ին և ՍՏՀԿ–ին առնչվող։

Մտքեր են փոխանակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։

ՌԴ այցի ընթացքում նախատեսված է նաև Նալբանդյանի հանդիպումը ՌԴ պետդումայի խոսնակ Նարիշկինի, մի խումբ քաղաքագետների, «ТАСС» գործակալության գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը