Լրահոս

14.10.2009 18:32


ՀՀ նախագահը ժամանեց Թուրքիա

ՀՀ նախագահը ժամանեց Թուրքիա

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Թուրքիա։ Նրան ուղեկցում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը և Շավարշ Քոչարյանը, նախագահի աշխատակազմի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահ Սարգսյանին ուղեկցում են նաև մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սերժ Սարգսյանը նախ կայցելի մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ քաջալերելու նրանց հանդիպումից առաջ: Նախագահ Սարգսյանը Բուրսայում առանձնազրույց կունենա Թուրքիայի Նախագահի հետ: Կլինի նաև հանդիպում ընդլայնված կազմով: Սերժ Սարգսյանը հրաժարվել է մասնակցել Բուրսայում Թուրքիայի Նախագահի անունից տրվելիք ճաշկերույթին։ Հայկական պատվիրակությունն անմիջապես մեկնելու է դիտելու երկու երկրների հավաքականների խաղը։ Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո կվերադառնա Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը