Լրահոս

14.10.2009 17:38


Այսօր Ադրբեջանական դրոշները Թուրքիայում փակի տակ են լինելու

Ինչպես հաղորդում է «Bakililar.AZ»-ը, ադրբեջանական դրոշները Թուրքիայում կրկին փակի տակ են։ Այս անգամ ընդդիմացել է FIFA-ն։

Համաձայն FIFA-ի որոշման՝ ադրբեջանական դրոշները չպետք է մուտք գործեն մարզադաշտ, որտեղ այսօր պետք է կայանա Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Ընդգծենք, որ նախկինում Բուրսայի քաղաքապետն արգելել էր ադրբեջանական դրոշների մուտքը մարզադաշտ, բայց ավելի ուշ այդ որոշումը կասեցրել էր։ Հիմա FIFA-ն է արգելել դա՝ պատճառաբանելով, որ պետք չէ քաղաքականությունը խառնել սպորտի հետ։

«Աթաթուրք» մարզադաշտում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ ներկա է գտնվելու նաև Միշել Պլատինին։

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ տրիբունայից կհետևի խաղին։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը