Հայ-թուրքական արաձանագրությունների՝ Ցյուրիխում ստորագրվելուց հետո Գյումրիի հասարակության ամենատարբեր խավերում ակտիվ քննարկումներ են ընթանում: Կոալիցիոն կուսակցությունների տեղի ներկայացուցիչները և իշխանության քաղաքականությունը պաշտպանող այլ կուսակցություններ ակտիվորեն քարոզում են «Սահմանը բացենք, լավ կապրենք» տեսակետը: Այս գործում նրանց ջերմեռանդությամբ պաշտպանում է մտավորականների այն հատվածը, որի համար միևնույն է, թե ինչ կպաշտպանեն կամ կքարոզեն. կարևորը՝ իշխանությունների համար հաճելի լինի: Հակառակ տեսակետը քարոզողներն անհամեմատ քիչ են. կուսակցություններից այդ առաքելությունն իր վրա է վերցրել «Հայ հեղափոխական դաշնակցությունը», շատ պասիվ կերպով՝ «Ժառանգությունը»: Իսկ մտավորականներից ընդամենը մի քանի հոգի են համարձակվում դեմ արտահայտվել հայ-թուրքական հարաբերություններում մեր իշխանությունների նախաձեռնողական քաղաքականությանը: Կան նաև մարդիկ, ովքեր համակերպվել են իրողության հետ և տարբերակներ են առաջարկում հնարավոր բացասական հետևանքները մեղմելու կամ իրավիճակից օգուտ քաղելու առումով:
ԳՊՄԻ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հայկ Հարոյանը մտավախություն է հայտնում, որ սահմանի բացման հետևանքով Հայաստանը կարող է կանգնել դեմոգրաֆիական խնդրի առաջ. «Մինչև այդ փաստաթղթի վավերացումը և վավերացումից հետո տարբեր մակարդակներում երկխոսության ծավալումը, Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի օրենքների որոշակի փաթեթ, որը պետք է ապահովի մեր ազգային անվտանգությունը (հատկապես ժողովրդագրական փոփոխության առումով), որը կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում»,-ասում է փիլիսոփան:
Իսկ արձանագրությունների վավերացման հավանականությունը նա կապում է ընդդիմադիր ուժերի պահվածքի հետ. «Ամեն ինչ կախված է այն բանից, թե ընդդիմադիր ուժի կեցվածքն ինչպիսի՞ն կլինի վավերացմանը նախորդող գործընթացում: Ստորագրմանը նախորդած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ հասարակական կարծիքը գրեթե կիսվում է, և այս փաստը խոսում է այն մասին, որ հնարավոր է՝ Ազգային ժողովը որոշակի երաշխիքներ ներկայացնի հասարակությանը, որը կարող է փարատել դժգոհ հատվածի ներքին կասկածանքը»,-կարծիք է հայտնում Հայկ Հարոյանը:
Իսկ ահա Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Բադալյանը, թեև ցավով, բայց համակերպվել է իրողության հետ. «Մեր ժողովուրդը պատրաստ չէր, որովհետև մենք հիշում ենք 1915 թվականը, և մինչև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը պետք չէր նման քայլի գնալ: Իհարկե, լավ կլիներ, որ Թուրքիայի հետ բարեկամություն անեինք, սակայն դա պետք է մեր ներքինից գա: Պետք է լավ մտածեինք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Հազար չափենք, մեկ կտրենք»: Ես անձամբ հուզված եմ եղել ստորագրման պահին։ Ճիշտն ասած՝ չէի ուզում, որ ստորագրվեր, բայց որ ստորագրվել է..., հետո այսպիսի մի ասացվածք կա՝ «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»։ Մենք արդեն նստել ենք. իջնելը մեզ համար խայտառակություն կլինի»։
«Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»

Դերենիկ Մալխասյան
Գյումրի