Մեդվեդևը բանակցել է Քլինթոնի հետ հայ–թուրքական բանակցությունների շուրջ
Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական արձանագրությունները։
Ռուսաստանի նախագահը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստը համարել է ռուս-ամերիկյան միջազգային հարցերը համակարգելու հարցում լավ օրինակ։
«Դուք պարոն Լավրովի հետ միասին մասնակցեցիք Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացում հայկական և թուրքական կողմերի միջև փոխըմբռնման եզրեր գտնելու այդ դժվարին գործին, բայց դա հաջողվեց իրագործել։ Կարծում եմ, որ սա միջազգային հարցերում մեր համակարգման լավ օրինակ է »,-ասել է Մեդվեդևը Քլինթոնին։

Ըստ «Trend»–ի