Լրահոս

14.10.2009 16:09


Լևոն Զուրաբյանի պատասխանը լրագրողների ծիծաղն է առաջացրել

Լևոն Զուրաբյանի պատասխանը լրագրողների ծիծաղն է առաջացրել

Այսօր «Փաստարկ» ակումբում «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ե՞րբ է ՀԱԿ-ն սկսելու իր ակտիվ գործողությունները։ Լ. Զուրաբյանը նախ մի քանի անգամ հստակ պատասխան չի տվել, այնուհետև՝ լրագրողների համառ հարցադրումից հետո, պատասխանել է, որ իրենք 2007թ. սեպտեմբերի 21-ից ակտիվ են, և խոսքը պետք է զանգվածային միջոցառումների վերսկսման մասին լինի.

-Զանգվածային միջոցառումներն այն ժամանակ կլինեն, երբ մենք կորոշենք,- պատասխանել է ՀԱԿ համակարգողը, ում այս պատասխանն ասուլիսին ներկա լրագրողների բուռն ծիծաղն է առաջացրել։

Լ. Զուրաբյանն այդպես էլ կոնկրետ պատասխան չի տվել, թե ՀԱԿ-ն ընդհանուր առմամբ իր հստակ «ո՛չ»-ն ասո՞ւմ է հայ-թուրքական արձանագրություններին։

-Ես զարմանում եմ, որ դուք այդպիսի հարց եք տալիս,- ասել է Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով, թե վերջին օրերին արված ՀԱԿ հայտարարությունում ցյուրիխյան գործընթացներին իրենք տվել են իրենց գնահատականը, և «ավելի կոշտ մերժում որևէ այլ քաղաքական ուժ չի արել, քան մենք»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը