Լրահոս

14.10.2009 15:51


Թուրքիան նախատեսում է ռուսական շուկա մտնել Հայաստանի միջոցով

Թուրքիան նախատեսում է ռուսական շուկա մտնել Հայաստանի միջոցով

Թուրքական «Հուրիեթ»-ի հաշվարկներով՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը և մինչև տարեվերջ հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանային առևտրային կյանքում մեծ փոփոխությունների կբերի։  «Բրյուսելում գործող հայ-թուրքական գործնական խորհրդի համանախագահ Քեն Սոյակը նշել է», որ բավական ժամանակ է, ինչ Վրաստանը որպես տարանցիկ ուղի է օգտագործվում Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրափոխանակության համար, և առևտրաշրջանառության ծավալը կազմում է մոտ 150 մլն դոլար։ Սահմանի բացման դեպքում այս ցուցիչը կհասնի 500 մլն-ի։

Պարբերականի փոխանցմամբ՝ սահմանի բացումը նոր հնարավորություն կընձեռի թուրքական տեքստիլարդյունաբերական ապրանքների համար, որոնք Հայաստանի միջոցով կարող են ռուսական շուկա մուտք գործել։ Առայժմ ռուսական շուկան դժվարամատչելի է, սակայն հայ-ռուսական ազատ առևտրաշրջանառության համաձայնագիրը  կարող է հեշտացնել այս գործընթացը թուրք արդյունաբերողների համար։ Հոդվածագիրը գրում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առարկայական շահույթ կբերի նաև զբոսաշրջության բնագավառում, քանի որ բազմաթիվ սփյուռքահայեր կցանկանան տեսնել իրենց պատմական հողերը։

Այս խորագրի վերջին նյութերը