Լրահոս

14.10.2009 15:44


Թուրք–ադրբեջանական հարաբերությունները փչացե՞լ են

Թուրք–ադրբեջանական հարաբերությունները փչացե՞լ են

-Թե քանի տարի հետո կլուծվի Ղարաբաղի հարցը, չեմ կարող ասել. այն, կարծեք թե,  ինչ-որ տեղ սառել է,-այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը։

Բանախոսի կարծիքով թուրք-ադրբեջանական հարաբերություններն այս վերջին ամիսներին, հատկապես երբ պաշտոնապես բարձրացվեց արձանագրությունների ստորագրման հարցը, ինչ-որ չափով փչացել են։

-Հարաբերական լարվածություն կա։ Լուրեր կան, թե Ադրբեջանում ակցիաներ են անում, Թուրքիայի լիդերների նկարներ վառում։ Ես չէի ասի, որ դրանք միայն իմիտացիա են. երբ ընդդիմությունը բողոքում էր Հայաստանում, պաստառներով հանդես գալիս, մի՞թե իմիտացիա էր։

Սակայն, ըստ պատգամավորի, այդ հարաբերություններն այդքան էլ խիստ չեն, որովհետև ադրբեջանաթուրքական հարաբերությունները նույնն են, ինչ Հայաստան-Արցախ հարաբերությունները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը