Լրահոս

14.10.2009 15:20


Վահան Հովհաննիսյան. «Եթե միջոցներից վերջինը մնա իշխանափոխությունը, մենք կանգ չենք առնի այդ միջոցի առաջ»

Վահան Հովհաննիսյան. «Եթե միջոցներից վերջինը մնա իշխանափոխությունը, մենք կանգ չենք առնի այդ միջոցի առաջ»

-Այն, ինչի շուրջ մենք (12,  իսկ հիմա՝ ավելի կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) միավորվել ենք, միավորվել ենք մեկ հստակ օրակարգով՝ հայ-թուրքական արձանագրությունները վնասաբեր են. դրանք պետք է չստորագրվեին։ Հիմա, երբ, այնուամենայնիվ, ստորագրվել են, առնվազն պետք է վավերացման փուլում տապալվեն։ Սա է մեր ընդհանրացնող օրակարգը։ Սրան զուգահեռ տարբեր կազմակերպություններ կարող են ունենալ իրենց օրակարգերը, նպատակները, սակայն մեր ընդհանրական նպատակն այն է, ինչի մասին ասացի։ Մենք նաև հայտարարել ենք, որ դրան ծառայեցնելու ենք բոլոր միջոցները, և եթե միջոցներից վերջինը մնա իշխանափոխությունը, մենք կանգ չենք առնի այդ միջոցի առաջ,- ՀՅԴ-ի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հավանականության մասին խոսելիս ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ իրենք, սակայն, չեն դնում այդ միջոցը սկզբից, որովհետև դա միջոց է, ոչ թե նպատակ։ Նա ընդգծել է, որ կան ուժեր, որոնց հիմնական նպատակն իշխանափոխությունն է։ Այդ ուժերից է, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի Կոնգրեսը, որը համարում է, որ իշխանափոխությունը գերագույն նպատակ է։

-Գերագույն այդ նպատակին նրանք ընդունակ են ծառայեցնել ցանկացած միջոց՝ հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղի հարցը, ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, երկրում տիրող անարդարությունը։ Մեզ համար իշխանափոխությունն ընդհանրապես և մասնավորապես այս դեպքում միայն միջոց է. մեր նպատակն այլ է։ ՀԱԿ-ի առաջ քաշած օրակարգի շուրջ մենք չենք համագործակցել և չենք համագործակցի,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը