Լրահոս

03.02.2011 10:46


Երևանի քաղաքապետարանը բացօթյա առևտրով զբաղվողներին կպատասխանի փետրվարի 7–ին

Երևանի քաղաքապետարանը բացօթյա առևտրով զբաղվողներին կպատասխանի փետրվարի 7–ին

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Երևանի նորանշանակ քաղաքապետի համապատասխան որոշման համաձայն Երևանում արգելվել է բացօթյա առևտուրը։ Առևտրականները, սակայն, չեն հաշտվել այս մտքի հետ ու օրեր շարունակ բողոքի գործողություններ են իրականացնում՝ պահանջելով իրենց չզրկել հաց վաստակելու հնարավորությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 27-ին, երբ ցուցարարները բողոքի գործողություններ էին իրականցնում ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ 5 ցուցարարից բաղկացած պատվիրակությունը հրավիրվել էր նախագահի նստավայր և պարզաբանվել էր, որ իրենց՝ քաղաքապետի որոշումը չեղյալ համարելու պահանջին առանչվող դիմումի պատասխանը կարող է տալ միայն Երևանի քաղաքապետարանը՝ յոթ օրվա ընթացքում։

Բացօթյա առևտրով զբաղվող, ցույցերի ակտիվ մասնակից  Գայանե  Հովհաննիսյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց պատասխանը փետրվարի 7-ին են տալու, իսկ մինչ այդ իրենք որոշել են սպասել։

-Պատասխանից հետո մենք նոր կհասկանանք՝ ինչ պետք է անել։ Փետրվարի 7-ին ժամը 13։00-ին դարձյալ հավաքվելու են քաղաքապետարանի մոտ և սպասելու ենք պատասխանին,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը