Չնայած քաղաքապետարանի մերժմանը, հոկտեմբերի 16–ի ՀՅԴ հանրահավաքը կկայանա
Հոկտեմբերի 16-ի ՀՅԴ հանրահավաքն այնուամենայնիվ կկայանա։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ մերժումը օրենքի սահմանում չի եղել, քանի որ, ըստ օրենքի, քաղաքապետարանը պետք է դիմողին առաջարկի մեկ այլ վայր՝ նույն օրը նույն ժամին, կամ հանրահավաքը թույլատրի նույն վայրում, բայց մեկ այլ օր, այլ ժամի։
-Մերժումը փաստորեն հիմնավորված չէ։ Մեզ բանավոր տեղյակ են պահել, որ այդ ժամին պետք է մանկապատանեկան այլ միջոցառում տեղի ունենա։ Հետաքրքրվել ենք, թե ի՞նչ միջոցառում, ասել են՝ կայքում կա, սակայն մեր աշխատակազմն ամբողջ օրը քաղաքապետարանի և նմանօրինակ կայքերում ոչ մի միջոցառման մասին տեղեկություն չի գտել։ Երբ բանավոր զրույցում ասել ենք ՝մեկ այլ տեղում կանենք, ասել են, թե այդ տեղում էլ միջողցառում կկազմակերպեն,- ասել է Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, թե դրանից պարզ է դարձել, որ խնդիրը ոչ թե իրական միջոցառումն է, այլ արգելելու ցանկությունը, իսկ նման ցանկության հետ իրենք հաշվի նստել չեն ցանկանում։

7or.am