ՀՀԿ–ական պատգամավոր. «Ինձ մի կտոր հաց ու պանիրն էլ է բավարարում»
-Ավելի շուտ կարող եմ կանխատեսել՝ արձանագրությունները կվավերացվե՞ն, թե՞ ոչ, քան այն, թե ինչ հաշվով կավարտվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը,-ասել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Հարցին, թե անձամբ Ռազմիկ Զոհրաբյանին որքանո՞վ է պետք սահմանների բացումը, վերջինս պատասխանել է այսպես.
-Ես ինձ չեմ ուզում առանձնացնել։ Անձնապես ինձ մի կտոր հաց ու պանիրն էլ է բավարարում՝ որպես մարդ այս աշխարհում ապրելու համար։ Մեր ազգին, մեր ժողովրդին է պետք սահմանների բացումը։ Մենք դրանից տնտեսապես ենք շահելու, փորձելու ենք մրցակից լինել թուրքական տնտեսությանը։

7or.am