Լրահոս

14.10.2009 14:09


Հովհաննես Զանազանյան. «…իմ կարծիքով՝ խաղն ընթանալու է միայն քաղաքական և ազգային սկզբունքով»

Հովհաննես Զանազանյան. «…իմ կարծիքով՝ խաղն ընթանալու է միայն քաղաքական և ազգային սկզբունքով»

Այսօր՝ Հայաստանի ժամանակով ժամը 23։00-ին, կմեկնարկի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Թուրքիայի համար այս խաղը այնքան էլ մեծ նշանակություն չունի, որովհետև նա արդեն իսկ զրկվել է աշխարհի գավաթի մասնակցության ուղեգիր ստանալու իրավունքից։

Ինիպիսի՞ն են մեր թիմի հնարավորությունները։ «7օր»-ի հետ զրույցում «Արարատ-73»-ի ավագ, «Բանանցի» փոխնախագահ Հովհաննես Զանազանյանը նշել է, որ  Հայաստանի հավաքականը անականկալ չի մատուցի և հաղթանակ  չի տանի Թուրքիայի նկատմամբ։

-Այդպիսի բան չի լինի, որովհետև մերոնք, իհարկե, պատրաստված են,  բայց ուժերը հավասար չեն։ Այսինքն,  Թուրքիայի խաղացողներն ավելի բարձր որակ ունեն։ Այս խաղը երկու թիմերի համար էլ նշանակություն չունի,  և իմ կարծիքով՝ խաղն ընթանալու է միայն քաղաքական և ազգային սկզբունքով։ Կարող է և պատվենք էլ, բայց պարտվենք պատվով։ Երկու թիմերի համար էլ կարևորը հոգեբանական և ազգային խաղ խաղալն է։ Հուսանք, որ պատվով դուրս կգանք այդ խաղից,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը