Լրահոս

14.10.2009 13:40


Ռազմիկ Զոհրաբյան. «Ի վերջո, Էդվարդ Նալբանդյանը ցույց տվեց իր կամքը»

Ռազմիկ Զոհրաբյան. «Ի վերջո, Էդվարդ Նալբանդյանը ցույց տվեց իր կամքը»

-Ի վերջո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցույց տվեց իր կամքը, և այն, որ իրենից Հայաստանում հրաժարական էին պահանջում, արդարացված չէ,-«Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանն ասում էր, որ ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա կգնա միայն այն ժամանակ, երբ սահմանները բաց կլինեն, կամ այդ ուղղությամբ տեղաշարժ կլինի, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է.

-Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը այդ տեղաշարժի մասին չի՞ խոսում։ Սա առաջին փուլն է։ Երկրոդ փուլը լինելու է խորհրդարանների կողմից  այդ արձանագրությունների վավերացումը։ Ես կարծում եմ, որ տեղաշարժ կա, այդպես է կարծում նաև նախագահը, դրա համար էլ նա մեկնում է Թուրքիա։

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններին, թե սահմանը կբացեն միայն այն ժամանակ, երբ Հայաստանն Ադրբեջանին կվերադարձնի «գրավյալ» տարածքները, ապա Զոհրաբյանի կարծիքը հետևյալն է. «Էրդողանն անընդհատ հայտարարում է այդ մասին։ Թուրքական կողմը, սկսած այն պահից, երբ այդ տարածքներն ազատագրվեցին, միշտ էլ հայտարարում է։ Բայց, ինչպես տեսնում եք, Էրդողանի կամ Գյուլի հայտարարություններին զուգահեռ, ստորագրվեցին այս արձանագրությունները, և գնում ենք դեպի երկրորդ փուլ՝ խորհրդարանում հաստատելու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը