Վ.Գաբրիելյան. «Զենքը, որը ՌԴ–ն վաճառում է Ադրբեջանին, կարող է կիրառվել մեր դեմ»
Հարևանների հետ հարաբերությունների, ԵՏՄ ինտեգրման և Գյումրու դեպքի թեմաներով «Լենտա»–ն զրուցել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ
–Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ մի պետության, որի հետ Հայաստանը բավական լարված հարաբերություններ ունի։ Որքանո՞վ է այդ վիճակը ցավագին Երևանի համար։
–Հայաստանի համար դա շատ լուրջ հարց է. զենքը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, կարող է կիրառվել մեր դեմ։ Հասկանալի է, որ Բաքուն, այնուամենայնիվ, կգներ զենք, եթե ոչ ՌԴ–ից, ապա մեկ ուրիշ երկրից։ Մյուս կողմից էլ, եթե Մոսկվան խորհրդակցեր մեր հետ՝ ինչ զենք վաճառել Ադրբեջանին, հայ հասարակությունն այդ փաստին համեմատաբար հանգիստ կվերաբերվեր։
–Ստացվում է, որ այժմ հասարակությունը, այսինքն՝ ոչ թե քաղաքական գործիչները, այլ հասարակ մարդիկ, դա այսպե՞ս են ընկալում՝ զենք վաճառելով Ադրբեջանին՝ Ռուսաստանն իրեն ընկերոջ նման չի պահում։
–Մասամբ, այո։ Ժողովուրդը հարցնում է. «Ո՞վ է մեր դաշնակիցը»։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այդ թեմայով։ Եվ երբ մեր քաղաքական գործիչները հանդիպում են քաղաքացիների հետ, Ռուսաստանի կողմից ադրբեջանցիներին վաճառվող զենքի մասին հարցը հաճախ են հնչեցնում։ Այնպես որ, կրկնեմ՝ այդ թեմայով խորհրդակցությունները շատ օգտակար կլինեն, և կօգնեն թոթափել խնդրի սրությունը:

Թարգմանությունը՝ 7or.am–ի
Մանրամասները՝ այստեղ