Բաքվին նյարդայնացնում են խորացող հայ-իրանական հարաբերությունները
Երեկ Բաքվում «Համաշխարհային ադրբեջանական կոնգրես» ՀԿ անդամները բողոքի գործողություն էին կազմակերպել, որը պատրաստվում էին անցկացնել Իրանի դեսպանատան առջև։ Միջոցառման մասնակիցները, որոնց թվում կային նաև խորհրդարանի պատգամավորներ, Թեհրանից պահանջում էին դադարեցնել իրենց երկրի ներքին գործերի մեջ խառնվելը, չհամագործակցել «Ադրբեջանի 20% հողերն օկուպացրած» Հայաստանի հետ, ինչպես նաև ապահովել Իրանում բնակվող «ադրբեջանցի թուրքերի մշակութային իրավունքները»։
Բաքվի ոստիկանության աշխատակիցները բողոքավորներին չեն թողել դեսպանատան շենքին մոտենալ, որոնց շարքերում էին նաև «Համաշխարհային ադրբեջանական կոնգրեսի» համանախագահը, խորհրդարանի պատգամավոր, գրող Սաբիր Ռուստամխանլին։ Ցույցը դիվանագիտական առաքելություն իրականացնող շենքի մոտ չկայացավ։
Սաբիր Ռուստամխանլին լրագրողներին հայտնել է, որ Իրանը վերջին շրջանում սկսել է ակտիվորեն խառնվել Ադրբեջանի ներքին գործերին, համագործակցում է «ագրեսորի»՝ Հայաստանի հետ, և իսլամական երկրի նման արաքները հակասում են մուսուլմանական միասնությանը։
Օրերս այդ նույն թեմայով Միլի մեջլիսի (խորհրդարանի) նիստի ժամանակ ելույթ են ունեցել մի քանի պատգամավորներ։ Խորհրդարանական Ազայ Գուլիևը հայտարարել է, որ «Թավրիզից Հայաստան խողովակաշարի անցկացումը, Թեհրանի կողմից Հայսատանին աջակցությունը «օկուպանտ երկրին» բաց աջակցության ու հովանավորչության դրսևորում է»։