Հարցազրույց

30.03.2015 16:40


Մ.Կռոտով. «10 տարի սպասելը երկար է. Վլադիմիր Պուտինը որոշեց արագացնել արժութային միության ստեղծումը»

Մ.Կռոտով. «10 տարի սպասելը երկար է. Վլադիմիր Պուտինը որոշեց արագացնել արժութային միության ստեղծումը»

ԵՏՄ երկրներում ընդհանուր արժութային միության ստեղծման, նպատակների և Հայաստանում դրա օգուտների մասին «Armlur.am»-ը մի քանի հարց ուղղեց Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կռոտովին:

–Պարոն Կռոտով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է միասնական արժութային միություն ձևավորելու մասին: Կասե՞ք՝ ինչ է այն ներկայացնում:

–Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ինտեգրման առաջին պայմաններից մեկն արժութային միությունն է: Այն արդեն ստորագրված է, բայց պետք է ձևավորվեր մոտավորապես 10 տարի հետո, երբ ինտեգրման մյուս ձևերն արդեն կայացած կլինեին: Բայց մենք բախվեցինք խնդրի, որ տարբեր արժույթներով առևտուրը մեծ վնասներ է հասցնում: Ոչ միայն առևտրի, այլ նաև ցանկացած հարաբերությունների կոնտեքստում: Եվ ԵՏՄ-ն դա առաջինը հասկացավ, այդ պատճառով ստեղծում է արժութային միություն, որպեսզի կախված չլինի դոլարից:

–Ինչո՞ւ որոշվեց միության ստեղծումն արագացնել:

–Մենք բախվեցինք այն խնդրին, որ 10 տարի սպասելը երկար է: Եվ Վլադիմիր Պուտինն առաջարկեց վերանայել արժութային միության ստեղծման ժամանակացույցն ու հնարավորության դեպքում արագացնել այն: Եվ դա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր տարադրամների դեպքում վնասներ և դժվարություններ են առաջանում: Եթե դոլարը չլիներ որպես արժույթ, ապա տնտեսության համար լուրջ կորուստներ չէին լինի:

Մանրամասները՝ «Armlur.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը