Լրահոս

14.10.2009 10:17


Աբդուլլա Գյուլը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ

Աբդուլլա Գյուլը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ

Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով պետք է մեկնի Թուրքիա՝ դիտելու Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ «Անադոլու»-ի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի պատվին պաշտոնկան ճաշ է մատուցվելու, որից հետո երկու երկրների նախագահները գնալու են դիտելու ֆուտբոլային հանդիպումը։

Այս կերպ Սերժ Սարգսյանը լինելու է Հայաստանի առաջին նախագահը, ով այց է կատարելու Թուրքիա։

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից պաշտոնական պատասխան չկա, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը