Լրահոս

14.10.2009 10:12


Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիման ժամանակ ադրբեջանական դրոշները կթույլատրվեն

Այսօր Բուրսայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշները կթույլատրվեն։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Գաշիմովը։ «Թուրքիայի ԱԳՆ-ը, նախագահականն ու վարչապետի գրասենյակը հրահանգ չեն տվել արգելել մարզադաշտ անցկացնել Ադրբեջանի դրոշները։ Չի կարող նման արգելք լինել»,-ասել է Գաշիմովը։

Նախորդ շաբաթ Բուրսայի մարզապետարանը, միջադեպերից խուսափելու նպատակով, արգելել էր Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշների անցկացումը մարզադաշտ։

Ըստ «TrendNews»-ի

Այս խորագրի վերջին նյութերը