Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ. «...ֆուտբոլի աշխարհի հաջորդ մրցամարտին Ադրբեջանի հավաքականը չէր ցանկանա հանդիպել ևս մեկ արժանավոր մրցակցի՝ ԼՂՀ–ի հավաքականի հետ»
Մեկնաբանելով Ռուսաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հավաքականների այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները՝ Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանն ասել է.
-Հոկտեմբերի 14-ին մոսկովյան մշակույթի կենտրոնում հավաքվելու են Ռուսաստանում հայերի միության ֆուտբոլասերները՝ ուղիղ եթերով աջակցելու Ադրբեջանի հետ մրցակցող Ռուսաստանի հավաքականին և Թուրքիայի հետ մրցակցող Հայաստանի հավաքականին։ Կարծում եմ, որ նույն օրը նման թիմային հադիպումներիը պատահական չեն։
Այսօր մենք հետևում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնության ընթացքին, որը հայտնի է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումով։ Սակայն ցավում ենք, որ Ադրբեջանի ճնշման ներքո Թուրքիան, խաթարելով բանակցային գործընթացը, ոչ համարժեք է արձագանքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միանգամայն օրինական իրավունքին։ Հավանական է' դա տեղի է ունենում այն պատճառով, որ ֆուտբոլի աշխարհի հաջորդ մրցամարտին Ադրբեջանի հավաքականը չէր ցանկանա հանդիպել ևս մեկ արժանավոր մրցակցի՝ ԼՂՀ-ի հավաքականի հետ։
Այսօր երեկոյան ռուսաստանցի հայերը հոգով և սրտով լինելու են մեր ֆուտբոլիստների հետ։ Մենք հավատում ենք Ռուսաստանի հաղթանակին։ Մենք հավատում ենք Հայաստանի հաղթանակին։