Լրահոս

03.02.2011 09:59


Բելառուսի նախագահը կփախնի՞ երկրից

Բելառուսի նախագահը կփախնի՞ երկրից

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադիսլավ Սիկորսկին Վարշավայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստիպված է լինելու փախնել երկրից: Անդրադառնալով արաբական աշխարհում տեղի ունեցող հակակառավարական ցույցերին՝ Սիկորսկի կարծիք է հայտնել, որ նույնը կարող է տեղի ունենալ Բելառուսում։

«Նախագահ Լուկաշենկո, Դուք պարտվում եք: Վաղ թե ուշ Դուք ստիպված եք լինելու փախնել երկրից, փրկվել սեփական ժողովրդից և ապաստան որոնել արտասահմանում»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարը:

Նշենք, որ ասուլիսը  նվիրված է եղել Բելառուսի դեմոկրատիային աջակցելու համար միջոցների հանգանակությանը:

Ըստ Gazeta.ru-ի

Այս խորագրի վերջին նյութերը