Թուրք փորձագետ. «Մեկ՝ ավելի կարևոր հարց է առաջ եկել՝ Ղարաբաղի հարցը»
Հոկտեմբերի 13-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Երևան-Մոսկվա-Անկարա տեսակամուրջ՝ «Աշխարհաքաղաքական նոր դասավորվածություն, հայ-թուրքական հարաբերությունների մերձեցում. խնդիրներ ու իրականություն» թեմայով։
-Մինչ այսօր մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել միմյանց հետ՝ Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, Արարատը Հայաստանի մա՞սն է, թե՞ ոչ, արդյոք Արևելյան Անատոլիան Հայաստանի մա՞սն է, թե՞ ոչ։ Սակայն այսօր այդ բոլոր հարցերը մնացել են հետևում։ Մեկ՝ ավելի կարևոր հարց է առաջ եկել՝ Ղարաբաղի հարցը,- տեսակամուրջի ժամանակ ասել է միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օհանը։
Նա նաև նշել է, որ չնայած ստորագրված արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա՝ ակնհայտ է, որ «թուրքական խորհրդարանով չի անցնի որևէ թուղթ, որտեղ չի արտացոլվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանը»։
-Մեր կենտրոնի կանխատեսմամբ՝ մինչև 2010թ. ապրիլ ամիսը ղարաբաղյան հարցում առաջընթաց չի սպասվում։ Եթե մինչև 2010թ. սահմանը չբացվի, և ղարաբաղյան հարցը չկարգավորվի, ապա Թուրքիան կկանգնի երկու ընտրության առջև՝ կա՛մ անխոս բացել սահմանը, կա՛մ ԱՄՆ-ի Կոնգրեսի և արևմտյան երկրների խորհրդարանների կողմից կընդունվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Սինան Օհանի կարծիքով սահմանի բացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և աշխարհաքաղաքական որոշում էր, քանի որ տնտեսական տեսանկյունից Թուրքիան օգուտ չի ստանալու։
Մինչ Սինան Օհանը պնդում էր, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց չի արձանագրվել, Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջինարևելյան տեխնիկական համալսարանի գիտական խորհրդի անդամ Հյուսեյն Բեգջին հակառակ կարծիքին էր։ Նա նշել է, որ «Թուրքիան պետք է վավերացնի այդ արձանագրությունները, քանի որդա է պահանջում ժամանակի ոգին»։
Թուրք փորձագետ. «Մեկ՝ ավելի կարևոր հարց է առաջ եկել՝ Ղարաբաղի հարցը»
Հոկտեմբերի 13-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Երևան-Մոսկվա-Անկարա տեսակամուրջ՝ «Աշխարհաքաղաքական նոր դասավորվածություն, հայ-թուրքական հարաբերությունների մերձեցում. խնդիրներ ու իրականություն» թեմայով։
-Մինչ այսօր մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել միմյանց հետ՝ Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, Արարատը Հայաստանի մա՞սն է, թե՞ ոչ, արդյոք Արևելյան Անատոլիան Հայաստանի մա՞սն է, թե՞ ոչ։ Սակայն այսօր այդ բոլոր հարցերը մնացել են հետևում։ Մեկ՝ ավելի կարևոր հարց է առաջ եկել՝ Ղարաբաղի հարցը,- տեսակամուրջի ժամանակ ասել է միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օհանը։
Նա նաև նշել է, որ չնայած ստորագրված արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա՝ ակնհայտ է, որ «թուրքական խորհրդարանով չի անցնի որևէ թուղթ, որտեղ չի արտացոլվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանը»։
-Մեր կենտրոնի կանխատեսմամբ՝ մինչև 2010թ. ապրիլ ամիսը ղարաբաղյան հարցում առաջընթաց չի սպասվում։ Եթե մինչև 2010թ. սահմանը չբացվի, և ղարաբաղյան հարցը չկարգավորվի, ապա Թուրքիան կկանգնի երկու ընտրության առջև՝ կա՛մ անխոս բացել սահմանը, կա՛մ ԱՄՆ-ի Կոնգրեսի և արևմտյան երկրների խորհրդարանների կողմից կընդունվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Սինան Օհանի կարծիքով սահմանի բացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և աշխարհաքաղաքական որոշում էր, քանի որ տնտեսական տեսանկյունից Թուրքիան օգուտ չի ստանալու։
Մինչ Սինան Օհանը պնդում էր, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց չի արձանագրվել, Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջինարևելյան տեխնիկական համալսարանի գիտական խորհրդի անդամ Հյուսեյն Բեգջին հակառակ կարծիքին էր։ Նա նշել է, որ «Թուրքիան պետք է վավերացնի այդ արձանագրությունները, քանի որ դա է պահանջում ժամանակի ոգին»։
7or.am