«Մենք ողորմություն չենք խնդրում». «Նաիրիտ»–ի նախկին աշխատակից
Հարցազրույց «Նաիրիտ» գործարանի՝ փետրվարին կրճատված աշխատակիցներից մեկի հետ, ով իր գործընկերների հետ բողոքի ցույցի էր ելել ՀՀ կառավարության մոտ։
–Նաիրիտցիները կրկին ընդունելության չարժանացան ՀՀ կառավարությունից և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից. ի՞նչ եք կարծում՝ խնդրին, ի վերջո, լուծում կտրվի՞, արդյունք կտա՞ Ձեր պայքարը։
–Ես չգիտեմ՝ որքանով լուծում կտրվի, բայց պայքարելու ենք մինչև վերջ ու ավելի կտրուկ միջոցների ենք դիմելու։ Ապրիլի 24–ին մտադիր ենք փակել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, ինչպես մի քանի օր առաջ փակեցինք գործարանի հարակից փողոցը։
–Որքա՞ն եք մտադիր պայքարել։
–Մինչև հասնենք մեր նպատակին։ Մենք ողորմություն չենք խնդրում. օրենքով մեզ հասանելիք գումարն ենք պահանջում։
–Իսկ եթե սպասելիքներն, այնուհանդերձ, չարդարանան, ի՞նչ են անելու նաիրիտցիները, հնարավո՞ր է՝ արտագաղթեն։
–Նաիրիտցիները նույնիսկ տրասնպորտի փող չունեն, որ ցույցերի գնան։ Բայց եթե հնարավորություն լինի, անձամբ ես կգնամ. որքանո՞վ է խելամիտ մնալ մի երկրում, որտեղ ամեն քայլափոխի մարդու իրավունքներն են ոտնահարվում։ Գիտեմ, որ ուրիշ երկրում էլ ոսկի սարեր չկան, բայց այնտեղ գոնե մարդն իրեն մարդ կզգա ու չի ստորացվի։ Ըստ Սահմանադրության՝ եթե աշխատողին աշխատանքից ազատում են, 3 օրվա ընթացքում վերջնահաշվարկ են անում։ Փետրվարի 6–ից ես և ինձ նման հարյուրավոր աշխատակիցներ կրճատվեցինք. ինչո՞ւ չեն վճարում մեզ հասանելիք գումարները, ինչպե՞ս ապրենք այսուհետև:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը