-Հայաստանի նախագահն ամբողջ աշխարհի մակարդակով պետք է մոբիլիզացնի հայկական ինտելեկտուալ ուժը և ընդգրկի միջազգային հայտնի մասնագետների, որպեսզի բոլոր հարցերը շատ արագ վերլուծելով՝ պատասխաններ ունենանք։ Սա՛ պետք է պահանջվի Հայաստանի իշխանություններից,-այսպես է արտահայտվել քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով այն հարցից, թե ո՞րն է հնարավոր ելքն այն իրավիճակից, որում հայտնվել է Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո։
Լևոն Շիրինյանի հետ նույն ակումբում հյուրընկալված քաղաքագետ Արմեն Աղայանը նույն հարցին տվել է այլ պատասխան.
-Տարածքներ հանձնելով, ինտեգրվելով թուրքական շուկային՝ ռազմաքաղաքական անվտանգության համակարգին՝ մենք, որպես ազգ, շատ ծանր իրավիճակի մեջ ենք դնում մեզ այն իմաստով, որ վաղը, մյուս օրը կդադարենք գոյություն ունենալուց. սա ավելի քան իրատեսական է։ Իրատեսական չեն համարվում այն միջոցները, որոնցով փորձում ենք այս իրատեսական սպառնալիքի դեմն առնել։ Այս հարթության մեջ եմ մեղադրում ազգայնականներին, որոնք «Կարս, Կարս» գոռալով՝ Ստեփանակերտն էլ կհանձնեն։
Ըստ Արմեն Աղայանի՝ հեղափոխական ահռելի նշանակություն ունեցող բարեփոխումներ են պետք։
-Երրորդ հանրապետությունը պետք է դնել մի կողմ, մի չորրորդը կառուցել։ Այնտեղ դնել այնպիսի պետականաշինական սկզբունքներ, որոնք անխուսափելի կդարձնեն ազգային բովանդակությամբ քաղաքական ընտրանու ձևավորումը։ Սա, իրոք, շատ դժվար խնդիր է, և, իմ տպավորությամբ, մենք անշեղորեն գնում ենք այս խնդրի գիտակցման ուղղությամբ։
Ո՞րն է ելքը. պարզաբանում են քաղաքագետները

7or.am