Լևոն Շիրինյան. «Այնպես լողանք, որ խութերի չհանդիպենք»
-Թուրքիայի և Հարավային Կովկասի գործընթացի բացատրության մեջ պետք է հանդես գանք իրապաշտ քաղաքականության տեսանկյունից, այլ ոչ թե պրագմատիզմի դիրքերից, ինչպես որ արվում է։ Դա բերում է պատեհապաշտության,-«Արմատ» մամուլի ակումբում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Ըստ նրա՝ քաղաքագիտության տեսանկյունից պարզաբանումները կարող են երկու սցենար ունենալ։ Առաջինն այն է, որ Հայկական կողմը բացարձակորեն մերժում և դադարեցնում է գործընթացը։
-Սրան ես չեմ հավատում,-նշել է բանախոսը։- Այս սցենարը բացառում եմ, չեմ ուզում հիմնավորել, որովհետև դա հնարավոր տարբերակ չէ և՛ ներքին ուժերի դասավորման տեսանկյունից, և՛ արտաքին հարաբերությունների համաշխարհային շրջանակի մեջ։ Երկրորդ սցենարով պետք է կարողանանք գետի հունին համընթաց, ինչպես Բիսմարկը կասեր, այնպես լողալ, որպեսզի խութերի չհանդիպենք։

7or.am