Լրահոս

13.10.2009 14:08


Արմեն Աղայան. «Հայաստանի վրա այս գործընթացում ընդհարապես ճնշում չի եղել և այսօր էլ չկա»

Արմեն Աղայան. «Հայաստանի վրա այս գործընթացում ընդհարապես ճնշում չի եղել և այսօր էլ չկա»

-Թուրքիայի քայլի մեջ թեև որոշ անսպասելի բան կային պարոն Նալբանդյանի համար, սակայն շատերի համար բնական էր, որ Թուրքիան պետք է այդ քայլը կատարեր,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ընթացքի մասին՝ ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը։ -Ակնհայտ է, որ այն, ինչ մեզ ցուցադրեցին, շոու էր։

Ըստ Ա. Աղայանի, գործընթացին հետևելու դեպքում կարելի է ասել, որ սա նախապես ծրագրված թատրոնի մի մասը կարող էր լինել։

Բանախոսն ասել է, թե հաճախ խոսվում է ճնշումների մասին, սակայն յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը։

-Իշխանությունների ներքին քարոզչական գործունեությանը հետևելիս մի՞թե նկատելի է որևէ ճնշում, մի՞թե դա ճնշվածի վարքագիծ է, երբ ամբողջ ուժով լծված են այդ գործընթացին։ Ավելի քան բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ Հայաստանի վրա այս գործընթացում ընդհարապես ճնշում չի եղել և այսօր էլ չկա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը