Երբ ԼՂՀ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց այն մասին, թե մեր զինվորն անցել է Ադրբեջանի կողմը, անմիջապես հարցեր, վարկածներ և կասկածներ առաջացան, քանզի դավաճանության քայլի հրապարակայնացումը մեր շահերից չէր բխում։ Մերոնք չէին կարող չհասկանալ, որ այդ ամենն օգտագործվելու է մեր դեմ, ու մենք քարոզչական և բարոյահոգեբանական շատ ուժեղ հարվածներ ենք ստանալու թշնամուց։ Հասկացել էին, բայց, այդուհանդերձ, տարածել էին լուրը։ Ուրեմն, այլ հարցեր կային, որոնց մասին ուզեցել էին լռել։
Գրիգորյանի հետ կապված հարցերը, վարկածներն ու կասկածները շատացան հետագա օրերին։
Հիմա մեզ փորձում են ապացուցել, որ ադրբեջանցիների ցույց տված տեսանյութը բեմականացված է։ Այսինքն, ուզում են հայ զինվոր Անդրանիկ Գրիգորյանի դասալքության (՞) կամ դավաճանության (՞) քայլի ձևական կողմը քննարկման առարկա դարձնել։ Բայց ո՞ւմ է հետաքրքրում, թե արդյոք բեմականացվա՞ծ են մեր պայմանագրային զինծառայողի հանձնվելու կադրերը, թե ոչ։ ԼՂՀ և ՀՀ ՊՆ–ները ավելի լավ կլինի՝ բացատրեն, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ պայմանագրային զինծառայողը, ով սեփական կամքով գալիս է սահմանը պաշտպանելու, ասել է թե՝ ռիսկային գործունեության դիմաց գումար ստանալու, հանկարծ ու թողնում փախչում է Ադրբեջան։
Իսկ միգուցե Գրիգորյանը ոչ թե փախել է, այլ նրան ադրբեջանցինե՞րն են դիրքերից առևանգել ու տարել իրենց մոտ։ Միգուցե հենց այդ խայտառակությունը և առաջին գծում տիրող «բարդակը» թաքցնելու համա՞ր են շատ արագ տարածել դավաճանության վարկածը։
Ո՞վ է սպայական կազմից պատասխան տալու այս ամենի համար։ Որտե՞ղ էր սպան, երբ զինվորը դիրքը թողնում էր, կամ նրան ստիպում էին թողնել դիրքը։
Այդ ինչպե՞ս է, որ օրը ցերեկով զինվորը լքում է մարտական դիրքը, իսկ ահա մյուսները դա չեն արձանագրում, չեն փորձում նրան կանգնեցնել ու, ի վերջո, զենք կիրառել դասալիքի դեմ։ Չէ՞ որ կանոնակարգով պարտավոր էին դա անել։ Չեն արել։ Նշանակում է՝ անող չի եղել, կամ էլ, կրկնենք, Գրիգորյանին պարզապես առևանգել են (այդպիսի գործողություն մերոնք էլ են արել ու պետք եղած դեպքում կրկին անում են), ու մերոնք դա նկատել են միայն դեպքից հետո։
Ասում են՝ հանձնվելու կադրերը բեմականացված են։ Բա ինչո՞ւ պատերազմը հաղթած կողմը մի այդպիսի բեմականացում չի անում, այլ պարտվածներն են նման արդյունքներ արձանագրում։
Ուշագրավն այն է, որ հայկական կողմը շտապեց ադրբեջանական քարոզչության հնարավոր վարքագիծը կանխատեսել, և ֆունդամենտալ սխալվեց։ Ադրբեջանցիները հայկական վարկածը զարգացրեցին ու ընդունեցին, որ Գրիգորյանը հանձնվել է իրենց, այլ ոչ թե Ռեմբոյի կարգավիճակով փորձել միայնակ գրոհել ադրբեջանական դիրքերը (ինչպես որ փորձել էր նկարագրել ֆեյսբուքյան պաշտոնյա օգտատերերից մեկը)։
Մեր բանակի ղեկավարությունն ավելի լավ կանի, եթե մեզ բովանդակային բացատրություններ ներկայացնի, այլ ոչ թե նոր հարցեր առաջացնող հաղորդագրություններ տարածի։ Դե, իսկ փառապանծ գեներալների շուրթերով Գրիգորյանի, իբր, հոգեկան հիվանդ լինելու մասին լուրերի տարածումը մարազմի ոլորտից է։ Դրանց զգուշացրեք, որ չխոսեն, այլապես կստացվի, որ Ղարաբաղյան պատերազմին ահագին հոգեկան հիվանդներ են մեր կողմից մասնակցել (ճիշտ է, «ասֆալտի ֆիդայու» կարգավիճակով, բայց, այդուհանդերձ, տարածված տեսակետ կա, թե դրանք են կռիվը հաղթել, հետևաբար դրանց չի կարելի տեսախցիկների մոտ թողնել, որ գոնե միֆը չպայթի, ու անտեղյակների համար խուճապի առիթ չդառնա)։
Եվ այսպես, պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հետ կապված հարցերին պետք է նորմալ բացատրություններ տրվեն։ Վարվող քննությունը պետք է հստակեցնի պատկերը։ Այլապես, կհաստատվի այն վարկածն, ըստ որի՝ նրան առևանգել են, իսկ դա, մեղմ ասած, շատ վատ բանի վկայություն է։ Ավելի վատ, քան մեկ զինվորի դավաճանությունը։
Գրիգորյանի պատմությունն, անշո՛ւշտ, չի նշանակում, որ մեր բանակում ամեն ինչ վատ է, իսկ հակառակորդի մոտ՝ ամեն ինչ լավ։ Բայց դեպքն արտառոց է ու աննախադեպ և ամբողջությամբ համահունչ մեր երկրի ներսում տիրող անառողջ մթնոլորտին։ Այնպես որ, անհանգստանալու շատ լուրջ պատճառներ կան, հետևաբար հստակ պատասխաններ են ակնկալվում։
Գրիգորյանը բողոքում էր, թե իրեն ծեծել են, ու դրա համար է ինքը փախել։ Այդ պնդումները շատ հեռու են իրականությունից, քանզի նա պայմանագրային զինծառայող է եղել, ու եթե պայմաններն իրեն չէին բավարարում, ապա շատ հանգիստ կարող էր խզել պայմանագիրն ու գնալ տուն, այլ ոչ թե ծեծից խուսափելու համար փախչել դեպի Ադրբեջան։
Հարցադրումներ և վարկածներ

Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Ադրբեջանցիների տարածած տեսանյութում իրոք բեմականացում կար։