Լրահոս

13.10.2009 12:49


Մարկ Կաց. «Մոտ ապագայում ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ստորագրվելու է հայ–ադրբեջանական համաձայնագիր»

Մարկ Կաց. «Մոտ ապագայում ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ստորագրվելու է հայ–ադրբեջանական համաձայնագիր»

ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի պետական կառավարման և քաղաքագիտության դասախոս, պրոֆեսոր Մարկ Կացը, հղում անելով Washington Post-ին, ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են շնորհիվ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, և ոչ թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ջանքերի։ Անդրադառնալով ղարաբաղյան համարտության կարգավորման խնդրին՝ Մ. Կացը Day.Az-ին ասել է, թե վերջերս նա զրուցել է ադրբեջանցի մի դիվանագետի հետ։ «Նա ասել է, որ մոտ ապագայում ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ստորագրվելու է հայ-ադրբեջանական համաձայնագիր։ Ես հավատում եմ, որ, ի դեմս ԱՄՆ-ի և Ռուսաստանի, արտաքին ուժերը կարող են լուրջ դերակատարում ունենալ և օգնել հակամարտող կողմերին համաձայնության գալ մնացած դետալների շուրջ»,-ասել է Մ. Կացը։

Այս խորագրի վերջին նյութերը