Լրահոս

13.10.2009 12:23


Ռուբեն Հայրապետյանը գոհ է թուրքերի ընդունելությունից

Ռուբեն Հայրապետյանը գոհ է թուրքերի ընդունելությունից

Թուրքական «Հուրիեթ»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկուշաբթի երեկոյան ժամանել է Բուրսա, որտեղ հոկտեմբերի 14-ին կայանալու է աշխարհի գավաթի Հայաստան-Թուրքիա երկրորդ հանդիպումը։ Բուրսա ժամանումից անմիջապես հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, խոսելով թուրք լրագրողների հետ, ասել է, որ գոհ է ընդունելությունից և այն լավ կազմակերպելու համար թուրք պաշտոնյաներին շնորհակալություն է հայտնել։

«Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի նաև խաղի ընթացքում»,- «Հուրիթ»-ին ասել է Ռուբեն Հայրապետյանը։ Պարբերականի փոխանցմամբ՝ երկու թիմերն աշխարհի գավաթի որակավորման ակնկալիքներ չունեն, սակայն այս հանդիպումը շարունակում է կարևորագույններից լինել, քանի որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն է հաջորդում։

 «Հուրիեթ»-ը հաղորդում է նաև, որ տոմսեր չեն վաճառվելու, այլ բաժանվելու են հարյուրավոր ոստիկաններին ու զինվորականներին, ովքեր խաղին ներկա կլինեն քաղաքացիական հագուստով։  Բուրսայի քաղաքային իշխանությունները նախատեսում են կանխել ադրբեջանական ծագումով Թուրքիայի քաղաքացիների մուտքը մարզադաշտ, որոնք, ինչպես ավելի վաղ նշվում էր, պատրաստվում են խանգարել խաղը։

Այս խորագրի վերջին նյութերը