Լրահոս

13.10.2009 12:21


Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների կապակցությամբ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Դրանում մասնավորապես ասվում է.

«Մենք ափսոսանքով նկատում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ադրբեջանական մամուլում տարածվել է ապատեղեկատվություն կապված հայ-թուրքական սահմանի բացման հետ։ Ինչպես ասել է Թուրքիայի վարչապետը,  չկան ավելի կարևոր հարցեր, քան թուրք-ադրբեջանական համգործակցությունը։ Սահմանի բացումը բավականին երկարատև գործընթաց է։ Այն պետք է զուգահեռաբար ընթանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման և և Ադրբեջանի «գրավյալ տարածքների» վերդարձման հետ»։

Ըստ «newsazerbaijan.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը