Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ ՍերժՍարգսյանը, ՌԴ նախագահի հրավերով, կարճատև այցով մեկնել էր Մոսկվա։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները, բացի մի շարք այլ հարցերից, քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, Դմիտրի Մեդվեդևը մասնավորապես ասել է. «Օրերս Քիշնևում քննարկել ենք ԱՊՀ դժվարություններն ու հեռանկարները, այնուհետև հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ նվիրված շատ բարդ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։ Կարծում եմ, որ դա ևս մեր հարաբերությունների կարևոր չափորոշիչներից է. տվյալ պարագայում նկատի ունեմ այս գործընթացում ռուսական կողմի միջնորդական առաքելությունը»։ Պատասխան ելույթում ՀՀ նախագահն ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Ձեր մասնակցության և Ռուսաստանի ղեկավարությանն ու անձամբ Ձեզ՝ Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար»։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահի հրավերով, կարճատև այցով մեկնել էր Մոսկվա։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները, բացի մի շարք այլ հարցերից, քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, Դմիտրի Մեդվեդևը մասնավորապես ասել է. «Օրերս Քիշնևում քննարկել ենք ԱՊՀ դժվարություններն ու հեռանկարները, այնուհետև հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ նվիրված շատ բարդ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։ Կարծում եմ, որ դա ևս մեր հարաբերությունների կարևոր չափորոշիչներից է. տվյալ պարագայում նկատի ունեմ այս գործընթացում ռուսական կողմի միջնորդական առաքելությունը»։ Պատասխան ելույթում ՀՀ նախագահն ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Ձեր մասնակցության և Ռուսաստանի ղեկավարությանն ու անձամբ Ձեզ՝ Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար»։