Լևոն Զուրաբյան. «...համագործակցության որևէ խնդիր չի լինի»
«7օր»-ի՝ «Արձանագրությունների ստորագրումից հետո ՀԱԿ-ի կողմից ի՞նչ գործողություններ են սպասվում։ Աշխուժացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ» հարցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ քաղաքական ուժը աշխուժանալու տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, և Հայ ազգային կոնգրեսն ամեն ինչ անելու է, որ համաժողովրդական ընդվզում լինի։ «Իսկ ընդվզման ալիք բարձրացնելու գործում ՀԱԿ-ՀՅԴ համագործակցությունը որքանո՞վ է հնարավոր, հաշվի առնելով ՀՅԴ ակտիվությունը» հարցին էլ պատասխանել է.
-Դաշնակցությունն այսօր ոչ թե պայքարում է իշխանության ծրագրերի դեմ, այլ իշխանության կողմից կազմակերպված ակցիաներ է կատարում։ Դա ակնհայտ է ոստիկանության վերաբերմունքից և նրանից, որ չեն դնում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Երբ հասարակությունը տեսնի, որ Դաշնակցությունը ոչ թե թատերական բեմադրություն է կատարում, այլ իսկապես ռեալ պայքար է տանում իշխանությունների ծրագրերի դեմ, այդ պահին մենք էլ կողջունենք, և համագործակցության որևէ խնդիր չի լինի։

7or.am