Լրահոս

13.10.2009 11:03


ՀՀ ԱԺ–ն ստացել է 1248 նամակ

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2009 թ. երրորդ եռամսյակում ընդունվել, գրանցվել և ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 393, փոխնախագահներին՝ 25 նամակ:  ԱԺ նախագահը և փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 283 նամակ(պատասխանել են բոլորին):

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 547  նամակ(պատասխանել են բոլորին):

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ‎‎ֆինանսական, կենցաղային խնդիրներ:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը