Արտակարգ դեպք առաջնագծում. զինծառայողն անցել է հակառակորդի կողմը
Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Խմբ. կողմից – Անկախ այն բանից, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել հայ զինվորականի դասալքությունն ու դավաճանությունը (սա, եթե չենք սխալվում, աննախադեպ բան է Ղարաբաղյան պատերազմից ի վեր), դեպքը խիստ մտահոգիչ է և շատ ավելի լուրջ վտանգի մասին է վկայում, քան շարքային դավաճանությունը։
Եթե ադրբեջանական կողմի հարձակումների ֆոնին մենք հայ զինվորի՝ դիրքը թողնելու և թշնամու կողմն անցնելու փաստ ենք արձանագրում, ապա մեկնաբանությունները դառնում են ավելորդ։ Ամեն ինչ պարզ է։
Անկեղծ ասած՝ զարմանալու չէ. եթե թուրք–ադրբեջանական քարոզչակոդերը Երևանի կենտրոնում նստած (բարձր հովանու ներքո)՝ ազատորեն տարածում են «անկախ» ու «արևմտամետ» մամուլի միջոցները, ինչպես նաև իշխանական ու ընդդիմադիր կոչված քաղաքական մի շարք գործիչներ, ապա բնական է, որ առաջին գծից պետք է մարդ փախչի դեպի թշնամու ճամբար։