Աշխարհ

20.03.2015 11:11


Ամերիկացի հաղորդավարն իր տունը զուգարանի թղթով «փաթեթավորված» է գտել (տեսանյութ)

Ամերիկացի հաղորդավարն իր տունը զուգարանի թղթով «փաթեթավորված» է գտել (տեսանյութ)

Ամերիկացի հաղորդավար Հաուի Մենդելը շատ է զարմացել, երբ վերադառնալով տուն՝ այն տեսել է զուգարանի թղթով ամբողջությամբ պատված։

Ինչպես տեղեկացնում է «Hollywood Life»-ը, կատակը կազմակերպել է Մենդելի հարևանությամբ ապրող, հայտնի հումորիստ Ռոման Էթվուդը:

Ստորև տեղադրված տեսանյութում երևում է՝ ինչպես է հումորիստը մի խումբ ընկերների հետ Մենդելի տան մոտ բերում զուգարանի թղթով բեռնված մեքենան: Ուշագրավ է, որ կատակի կազմակերպմանն ակտիվորեն ներգրավվել է նաև Մենդելի որդին, իսկ հաղորդավարի կինը, ով կազմակերպչական աշխատանքների ամբողջ ընթացքում գտնվում էր տանը, կարծես թե ոչինչ չէր նկատում, և դեմ չէր այդ ամենին։

«Սև գործն» անելուց հետո Էթվուդն ու իր թիմը թաքնվել են՝ սպասելու Մենդելի վերադարձին:

«Կատակո՞ւմ եք,-սա էր Մենդելի առաջին հարցը, երբ նա դուրս եկավ մեքենայից:–Մի՛ նկարահանիր: Կարծում ես՝ սա զվարճալի՞ է», - հարցրել է Մենդելն իր ընկերոջը:

Երբ հաղորդավարը պատրաստվում էր ոստիկանություն կանչել, թփերի հետևից հայտնվել է Ռոման Էթվուդը՝ խոստովանելով, որ կատակի հեղինակն ինքն է: Մենդելին այլ բան չէր մնում, քան հարևանի հետ ծիծաղել կատակի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը