Տնտեսական

20.03.2015 10:36


Հունաստանի բյուջեն դատարկ է. ԵՄ–ն էլ ձգձգում է խնդրի լուծումը

Հունաստանի բյուջեն դատարկ է. ԵՄ–ն էլ ձգձգում է խնդրի լուծումը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդիպում է խնդրել Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների, ինչպես նաև ԵՄ հիմնական կառույցների ղեկավարների հետ՝ իր երկրին կարճաժամկետ միջոցներ տրամադրելու նպատակով։ Այս մասին գրում է «vestifinance.ru»–ն։

Ավելի վաղ Հունաստանի փոխվարչապետ Յաննիս Դրագասակիսը հունական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ իր երկիրն օգոստոսից չի ստանում վարկային տրանշներ ինչպես եվրագոտու իր գործընկերներից, այնպես էլ Արժույթի միջազգային հիմնադրամից՝ չնայած նրան, որ այդ ամբողջ ընթացքում կատարել է իր պարտավորությունները։

Այդուհանդերձ, հավանականությունը, որ Հունաստանը կստանա անհրաժեշտ միջոցները, չափազանց փոքր է։ Այդ են վկայում ԵՄ առաջնորդների հայտարարությունները։

«Ես կրկնելու եմ այն, ինչ քանիցս ասել եմ. Հունաստանը պարտավո՛ր է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։ Այդ երկիրը պետք է երաշխավորի, որ կկատարի 2012–ին ստանձնած պարտավորությունները»,–հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ ընդգծել էր՝ ճգնաժամը Հունաստանում կհաղթահարվի միայն այն դեպքում, երբ այդ երկրի իշխանությունները հանդիպեն վարկատուների հետ, և սկսեն իրագործել իրենց պարտականությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը