Լրահոս

12.10.2009 16:06


Կիրո Մանոյան. «Այդ փոփոխության առաջարկը բավարար հիմք էր, որ այդ արձանագրությունները չստորագրվեին»

Կիրո Մանոյան. «Այդ փոփոխության առաջարկը բավարար հիմք էր, որ այդ արձանագրությունները չստորագրվեին»

-Ցյուրիխում խոսքը չէր վերաբերում միայն բանավոր հայտարարություններին, այլապես հայկական կողմը հնարավորություն չէր ունենա իմանալ, թե ինչ է ասելու թուրքական կողմը։ Խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից արձանագրություններում փոփոխություն կատարելու առաջարկին կամ վերապահությանը։ Այդ վերապահությունը պետք է ստորագրության ժամանակ գրավոր հանձնվեր դիմացի կողմին։ Հայաստանը պատասխանել է, որ չի ընդունում և մերժում է, այդ պատճառով էլ տեղի է ունեցել ուշացում,- արձանագրությունների ստորագրման արարողությանն անդրադառնալով՝ ասել է Կիրո Մանոյանը։ 

Նրա կարծիքով այն փաստը, որ այդ վերապահմանը Հայաստանը համաձայն չի եղել, հայկական կողմի կեցվածքի արդյունք էր, սակայն ՀՅԴ-ն համոզված է, որ «այդ փոփոխության առաջարկը բավարար հիմք էր, որ այդ արձանագրությունները չստորագրվեին»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը