Լրահոս

12.10.2009 15:38


ՀՅԴ–ն հիմքեր չի տեսնում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա մեկնելու համար

ՀՅԴ–ն հիմքեր չի տեսնում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա մեկնելու համար

-Նախագահը հայտարարել է, որ գնալու է, որովհետև հիմք չի տեսնում չգնալու մեջ, եթե հանկարծ երկու օրվա մեջ որևէ արտառոց բան չպատահի։ Այսինքն, նախագահը գնում է, սակայն մեր տեսանկյունից հիմք չկա, քանի որ նախագահը հայտարարել էր, որ ինքը Թուրքիա կգնա, եթե մենք գտնվում ենք կա՛մ արդեն ապաշրջափակված շրջանում, կա՛մ ապաշրջափակման շեմին։ Մենք այդտեղ չենք, որովհետև արձանագրությունների ստորագրումը չի ենթադրում, որ գործընթացն սկսվել է,- Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա մեկնելու վերաբերյալ «Դե ֆակտո» ակումբում ասել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա նաև նշել է, որ չնայած նրան՝ կվավերացնի՞ Թուրքիան արձանագրությունները, թե ոչ՝ հայկական կողմը չպետք է դրանք վավերացնի։ 

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը